20 փետրվարի 2013 - 10:50 AMT
ՊՆ-ն հերքում է. Զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևէ դեպք չի եղել

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրում նշված է եղել, որ ընտրատեղամասերից մեկում սպան քվեարկության ընթացքում ուղղորդել է զինվորին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում ենՊաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևէ դեպք:

Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով: