20 փետրվարի 2013 - 13:35 AMT
Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է տվել

Բուլղարիայի կառավարության ղեկավար Բոյկո Բորիսովը հրաժարական է տվել նախարարների կաբինետի հետ միասին բողոքի զանգվածային ակցիաների ֆոնի վրա, որոնք անցում են վերջին օրերին:

«Ես հրաժարական եմ տալիս: Ես չեմ ցանկանում մասնակցել կառավարության աշխատանքին, երբ ոստիկանությունը ծեծի է ենթարկում ժողովրդին»,-հայտարարել է Բորիսովը, հայտնում է rosbalt-ը: