20 փետրվարի 2013 - 13:36 AMT
Սիրիայի ընդդիմությունը հայտնում է Հալեպի հրթիռակոծության մասին

Սիրիայում մարտեր են ընթանում բոլոր խոշոր քաղաքներում ու մերձակա տարածքներում: Ընդդիմադիրներն այսօր հայտնել են մի քանի տասնյակ մարդկանց մահվան մասին, որոնք սպանվել են շաբաթվա սկզբին Հալեպի հրթիռակոծության արդյունքում: Հրթիռակոծության արդյունքում զոհվել է շուրջ 30 մարդ, նրանց կեսը երեխաներ են, հայտնել է Մեծ Բրիտանիայում տեղակայված սիրիական իրավապաշտպան կազմակերպությունը: Զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ ավերածությունները մեծ են, հայտնում է BBC-ին: