20 փետրվարի 2013 - 14:33 AMT
Աղվան ու Վլադիմիր Պապիկյանները վարձավճարով հանդես կգան «Սպարտակի» երիտասարդական կազմում

Եղբայրներ Աղվան ու Վլադիմիր Պապիկյանները, որոնք պատկանում են լեհական «Լոցին», վարձավճարով հանդես կգան Մոսկվայի «Սպարտակի» երիտասարդական կազմում:

Աղվան Պապիկյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է: Նա այսօր կմեկնի Անթալիա և այնտեղ կմիանա «Սպարտակի» պահեստային կազմին, որը հավաք է անցկացնում Թուրքիայում:

20-ամյա Վլադիմիր Պապիկյանը, որը վնասվածք ունի, Մոսկվայում պետք է բուժզննում անցնի և լուծի բուժման հետ կապված խնդիրները: Պապիկյանների վարձակալումը «Սպարտակի» կողմից կտևի մինչև ընթացիկ տարվա ամառ: