20 փետրվարի 2013 - 15:13 AMT
Է. Շարմազանով. Ժամանակն է, որ Րաֆֆին պատրանքների աշխարհից վերադառնա իրականություն

«Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրություններում իր գրանցած արդյունքներից հետո ուրախությունից պատրանքների մեջ է ընկել ու էմոցիոնալ հայտարարություններ է անում: Ժամանակն է, որ Րաֆֆին պատրանքների աշխարհից վերադառնա իրականություն ու վերջ տա անլուրջ հայտարարություններին»,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությունը, թե ինքն է նախագահ ընտրվել: