20 փետրվարի 2013 - 15:35 AMT
Սիրիայում պատանդ ընկած հայ երիտասարդն ազատ է արձակվել

Սիրիահայ Հակոբ Թուջյանը, ով մեկ ամիս առաջ պատանդ էր վերցվել Սիրիայի ազատ բանակի կողմից, ազատ է արձակվել: Տեղեկությունը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Սիրիայի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը:

Նրա խոսքով Հակոբ Թուջյանը գտնվում է ապահով վայրում: Հակոբ Թուջյանը Սիրիայի կառավարական բանակի զինծառայող էր: