20 փետրվարի 2013 - 16:46 AMT
Փետրվարի 20-ին 1 ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.93 դրամ

Փետրվարի 20-ին 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 406.93 դրամ` փետրվարի 19-ի համեմատ ավելանալով 0.26 կետով: 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 546.14 դրամ` ավելանալով 2.50 կետով, 1 ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0,04 կետով` մինչև 13,55 դրամ: Այս մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

Փետրվարի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: