20 սեպտեմբերի 2005 - 12:29 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ-ԼՂՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԿԿԱՅԱՆԱ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԸ
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին , տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են խորհրդարանների միջեւ հաստատված համագործակցության շարունակումը` հանձնաժողովների մակարդակով: Ձեռք են բերվել Ղարաբաղի խորհրդարանին օրենսդրական եւ փորձագիտական աջակցության, ԼՂՀ ԱԺ աշխատակազմը վերապատրաստելու, տեխնիկական միջոցներով ապահովելու մասին պայմանավորվածություններ: Ձեռքբերված պայմանավորվածությամբ` 2006 թվականի գարնանը Ստեփանակերտում տեղի կունենա միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը: