20 փետրվարի 2013 - 17:22 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ր.Հովհաննիսյան. Ով այսօր մինչև ժամը 18:00 չգա ու ներողություն չխնդրի, պատասխան է տալու ժողովրդին

«Ոչ մի Րաֆֆի, ոչ մի Սերժ ու Լևոն: Հայաստան», - այսպես սկսեց Ազատության հրապարակում իր հանրահավաքը նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Արցախյան ազատամարտից 25 տարի անց այս խորանից սկսվում է Հայաստանի հաղթանակի ճանապարհը: Մեզանից բարձր մեր դրոշակն է, մեր պետությունը, մեր ապագան: Մենք հաղթանակած ժողովուրդ ենք», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանն ու հայտարարեց, որ ով այսօր մինչև ժամը 18:00 չգա և ներողություն չխնդրի, պատասխան է տալու ժողովրդին: Անկախ պաշտոնից բոլորը, ով յուրացնում է ժողովրդի իշխանությունը, հանցագործ է:

ՖՈՏՈՇԱՐՔ