21 փետրվարի 2013 - 14:00 AMT
Դավիթ Նալբանդյանը 6:3, 2:6, 6:3 հաղթել է Կառլոս Բերլոկին Copa Claro մրցաշարում

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել АТР Բուենոս Այրեսի մրցաշարում: Copa Claro-ի առաջին շրջանի խաղում Նալբանդյանը հաղթել է նույնպես արգենտինացի Կարլոս Բերլոկին:

Նա կոտրել է Բերլոկի դիմադրությունը երեք սեթում 6:3, 2:6, 6:3 հաշվով: 1 ժամ 53 րոպե տևած խաղում Նալբանդյանը իրականացրել է 10-ից 5 բրեյկային գնդակ:

Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար Նալբանդյանը պայքարելու է իսպանացի Դավիթ Ֆերերի հետ, որն ավելի վաղ հաղթել է ևս մեկ արգենտինացի Ագուստին Վելոտտիին: