21 փետրվարի 2013 - 12:28 AMT
Այս տարի 900 երիտասարդ սփյուռքահայեր կմասնակցեն «Արի տուն» ծրագրին

ՀՀ կառավարությունը փետրվարի 21-ի նիստում հավանություն է տվել Սփյուռքի երիտասարդների՝ «Արի տուն» հայրենաճանաչության 2013 թվականի ծրագրին և միջոցառումների ցանկին:

Ինչպես հայտնել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, 900 սփյուռքահայ երիտասարդներ կմասնակցեն այս ծրագրին, որը կանցնի 2013թ. հունիս-սեպտեմեբր ամիսներին: