21 փետրվարի 2013 - 12:37 AMT
Իշխանության «դեմքն» ընտրություններից հետո կփոխվի, հայտարարել է Արմեն Աշոտյանը

Հայաստանի կրթության նախարար Արմեն Աշոտյանը վստահ է, որ իշխանության դեմքն ընտրություններից հետո կփոխվի, հայտարարել է Արմեն Աշոտյանը: «Իշխանության դեմքը կփոխվի, քանի որ այդ հարցն արդեն հասունացել է»,-հայտարարել է նախարարը փետրվարի 21-ին լրագրողներին կառավարության նիստից հետո:

Ըստ նրա, փոփոխությունները պայմանավորված են ընտրությունների արդյունքներով, հետընտրական իրավիճակով և նախագահի լիազորություններով:

Միաժամանակ Արմեն Աշոտյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ կմնա ինքն արդյոք նախարարի պաշտոնում, թե ոչ: