21 փետրվարի 2013 - 13:39 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Րաֆֆի Հովհաննիսյանը հասավ նախագահական

Ոստիկանության ներկայացուցիչը ԳԱԱ շենքի դիմաց կանգնեցրեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա համակիրների երթն ու ասաց, որ չեն կարող շարունակել: Ինչպես տեղից հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը, Րաֆֆի Հովհաննիսյանը հորդորեց հավաքվածները սպասել իրեն դիմացի մայթում: Այժմ նա արդեն նախագահական նստավայրում է:

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում կարճատև ելույթում Հովհաննիսյանը հայտարարեց, որ քանի որ երեկ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումնյանն ասել էր, որ նախագահն իրեն կընդունի ցանկացած պահի, ինքը որոշել է գնալ հանդիպման հիմա:

ՖՈՏՈՇԱՐՔ