21 փետրվարի 2013 - 14:49 AMT
Իրանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Մահմուդ Ահմադինեժադը շնորհավորական ուղերձում ջերմորեն շնորհավորել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները հետագայում ևս կզարգանան: Պատրաստակամություն հայտնելով ընդլայնել Իրանի ու Հայաստանի բարեկամական ու ամուր հարաբերությունները, Ահմադինեժադը Աստծուց քաջառողջություն և հաջողություն է հայցել Սարգսյանի համար, իսկ հայ ժողովրդի՝ բարգավաճում և փառք: