21 փետրվարի 2013 - 15:11 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ր.Հովհաննիսյանը նախագահի հետ հանդիպման մանրամասները կպատմի վաղը՝ հանրահավաքին

Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս եկավ նախագահական նստավայրից: Իր կարճատև ելույթում, նա ասաց.

«Սա Րաֆիի ու Սերժի պայքարը չէ, հայ ժողովրդի պայքարն է ու մենք հասնելու ենք մեր հաղթանակին: Վաղը՝ ժամը 17.00-ին, կպատասխանեմ ձեր հարցերին մեր թույլատրված հանրահավաքի, հաղթահավաքի ժամանակ: Հայ ժողովուրդը տոնելու է մեր հաղթանակը», - ասաց Հովհաննիսյանը, հավելելով, որ հիմա դիվանագիտական հանդիպումներ ունի:

Նա կոչ արեց, որ հիմա «ամեն մեկը գնա իր գործին» ու վաղը՝ ժամը 17.00-ին հավաքվի Ազատության հրապարակում:

ՀՀ նախագահի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ