21 փետրվարի 2013 - 15:51 AMT
Անդրիաս Ղուկասյանը միասնության կոչ է անում քաղաքացիներին և քաղաքական ուժերին

Անդրիաս Ղուկասյանը միասնության կոչով դիմել է քաղաքացիներին և քաղաքական ուժերին: Նրա հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Փետրվարի 18-ի քվեարկությունը հերթական անգամ ցույց տվեց, որ իշխանությունը ի զորու չէ իրականացնել Հայաստանում ազատ և արդար ընտրություններ:

Ակնհայտ դարձավ, որ Հանրապետական կուսակցությունը այլևս սպառել է իր բոլոր քաղաքական հնարավորությունները օրենքով կառավարելու համար։

Քվեարկության ժամանակ կես միլիոնից ավել քաղաքացիներ ընդվզեցին իշխող ռեժիմի դեմ»։

«Եկել է այն վճռորոշ պահը, երբ ժողովուրդն արդեն ինքուրույն պետք է որոշի երկրի քաղաքական ապագան: Քաղաքացիների և քաղաքական ուժերի միավորումը կարող է ձևավորել Ազգային Անցումային Խորհուրդ, որն իր վրա կվերցնի երկրում ազատ ընտրություններ անցկացնելու պատասխանատվությունը։

Հանուն մեր Հայրենիքի կոչ եմ անում միավորվել և թույլ չտալ որևէ մեկին հերթական անգամ տապալել ժողովրդի ձգտումը դեպի ժողովրդավարական և օրինական Հայաստան, ասվում է Անդրիաս Ղուկասյանի հայտարարության մեջ»: