21 փետրվարի 2013 - 16:48 AMT
Արթուր Սարկիսովի «Վոլգան» երեք ընկերական հանդիպում կունենա

Թուրքիայում ընթացող եզրափակիչ հավաքի շրջանակներում «Վոլգան» երեք ընկերական հանդիպում կունենա:

Ինչպես գրված է ակումբի Թվիթերում, փետրվարի 24-ին «Վոլգան», որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, կխաղա «Վոստոկի» հետ: Փետրվարի 17-ին թիմը կհանդիպի «Ատլանտոսի» հետ: Եզրափակիչ խաղը տեղի կունենա մարտի 2-ին, և «Վոլգայի» մրցակիցը կլինի «Աստանա-1964»-ը: