22 փետրվարի 2013 - 12:37 AMT
Սիրիայի ԱԳՆ-ն պայթյունների ու Դամասկոսի գնդակոծության պատասխանատու է համարում «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումներին

Սիրիայի ԱԳ նախարարը պայթյունների ու Դամասկոսի գնդակոծության պատասխանատու է համարում «Ալ Քայիդայի» հետ կապված խմբավորումներին: ՄԱԿ ԱԽ-ին ուղղված ուղերձում նա նշում է, որ «գրոհայինները, որոնք անողոքաբար երեխաներին ու ծերունիներին են սպանում», աջակցություն են ստանում «տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս գտնվող պետություններից»: Փաստաթղթում ասվում է, որ Սիրիայի կառավարությունը «կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ, միաժամանակ ջանալով հասնել քաղաքական կարգավորման»:

Փետրվարի 22-ին Դամասկոսում տեղի կունենա նախօրեին ռումբի պայթյունից մահացածների հուղարկավորությունը: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 53 մարդ, 260 վիրավորվել են: Զոհերի թվում շատ են երեխաները: