22 փետրվարի 2013 - 10:16 AMT
Օդի ջերմաստիճանն այսօր 2-3 աստիճանով կբարձրանա

Հանրապետության տարածքում այսօր ողջ օրվա ընթացքում ամենուրեք կդիտվի առանց տեղումների, փոփոխական ամպամածությամբ եղանակ: Օրվա երկրորդ կեսին կդիտվի ամպամածության ավելացում և փետրվարի 22-ին ուշ երեկոյան տեղումները հնարավոր է վերսկսվեն:

Օդի ջերմաստիճանը գիշերը զգալի նվազել է, սակայն այսօր ցերեկը, կբարձրանա 2-3 աստիճանով: Հնարավոր է քամի 12-17մ/վրկ արագությամբ, առանձին վայրերում բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց, և դժվարանցանելիություն:

Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների եղանակ, ուրբաթ միայն ուշ երեկոյան կրկին հնարավոր են տեղումներ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց: Գիշերը սպասվում է -2-4, ցերեկը +5+7, երեկոյան +2+4 աստիճան տաքություն: