22 փետրվարի 2013 - 14:20 AMT
Մոհամմեդ Մուրսի. Խորհրդարանական ընտրությունները կսկսվեն ապրիլի 27-ին

Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները կսկսվեն ապրիլի 27-ին: Այդ մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, նախագահի խորհրդական Մոհամմեդ Գադալլուի վրա հղումով: Ստորին պալատի ընտրությունները կանցնեն չորս փուլով՝ յուրաքանչյուր փուլում կքվեարկեն տարբեր շրջաններ: Դա կապված է դիտորդների պակասի հետ: Ընտրությունները կավարտվեն հունիսին, իսկ հուլիսի 6-ին պետք է տեղի ունենա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: