22 փետրվարի 2013 - 14:48 AMT
Հունաստանը նոտա է հղել ՄԱԿ Թուրքիայի կողմից ապօրինի արդյունահանման վերաբերյալ

Հունաստանի ԱԳՆ-ն նոտա է հղել ՄԱԿ Թուրքիայի կողմից ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Աթենքը դժգոհ է այն փաստից, որ թուրք ընկերություններին արտոնագրեր են հանձնվել երկրաբանահետախուզական աշխատանքների համար մայրցամաքային շելֆում, ինչը Հունաստանն ապօրինի է համարում: «Հունաստանը պաշտպանում է իր ինքնիշխան իրավունքները ըստ 1982թ. Ծովային իրավունքի միջազգային կոնվենցիայի»,-ասվում է Հունաստանի ԱԳՆ գրավոր հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպոլուսը նախօրեին հայտարարել էր, որ երկու երկրների ԱԳ մակադարկով հարցը լուծելու բոլոր փորձերն ապարդյուն են եղել: