22 փետրվարի 2013 - 14:37 AMT
Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի փառատոնի կայծակնային մրցաշարում հաղթող է դարձել

Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ռոշֆորի փառատոնի ծրագրով անցկացված կայծակնային մրցաշարում չի կրել ոչ մի պարտություն և, 11 հնարավորից վաստակելով 9,5 միավոր, միանձնյա նվաճել է առաջին մրցանակը:

Իսկ Հայաստանի ևս 2 ներկայացուցիչներ` Սարգիս Մանուկյանը ևԱրմինե Բաբայանը, Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունեն 2,5-ական միավոր: Նրանք առաջատարներից հետ են մնում կես միավորով: