22 փետրվարի 2013 - 15:08 AMT
Թուրքական կառավարությունը հանդիպումներ է անցկացնում Օջալանի հետ

Շաբաթ օրը Խաղաղության ու ժողովրդավարության կուսակցության (BND) երկրորդ պատվիրակությունը, որը ներկայացնում է երկրի քուրդ բնակչությունը, կբանակցի ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, որը գտնվում է Իմրալի կղզում՝ կրելով ցմահ բանտարկությունը:

Թուրք-քրդական 30-ամյա զինյալ հակամարտությունը դադարեցնելու նպատակով Էրդողանի կառավարության նախաձեռնությամբ հանդիպումներ են անցկացվում Օջալանի հետ, քանի որ վերջինս մեծ հեղինակություն է վայելում իր կողմնակիցների շրջանում և բազմիցս է դժգոհություն հայտնել իր կողմնակիցների գործողությունների առնչությամբ, հայտնում է «ՌԻԱ-Նովոստին»: