22 փետրվարի 2013 - 15:45 AMT
Ուկրաինան Լեհաստանի և Սլովակիայի հետ միասին ցանկանում է ընդունել Օլիմպիադա-2022-ը

Ուկրաինան Լեհաստանի և Սլովակիայի հետ միասին ցանկանում է ընդունել Օլիմպիադա-2022-ը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը:

Ավելի վաղ, այդ երկրի իշխանությունները հայտարարում էին, որ Ուկրաինան ինքնուրույն հայտ է ներկայացնելու, որպես բազային քաղաք նշելով Լվովը:

«Մենք բանակցություններ կսկսենք: Ուկրաինայի համար ծանր կլինի միայնակ հանդես գալ»,- Յանուկովիչի խոսքերը մեջբերում է «Ռ-Սպորտը»:

2022թ. ձմեռային Օլիմպիադայի մայրաքաղաքը հայտնի կդառնա 2015-ին: