22 փետրվարի 2013 - 16:27 AMT
Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի ու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի հետ

Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի 22-ին առանձին հանդիպումներ ունեցավ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնի, ինչպես նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել է հետընտրական Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը, հայտնում են Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից: