22 փետրվարի 2013 - 17:30 AMT
Ազատության հրապարակում մեկնարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը

Ազատության հրապարակում մերկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: «Ժառանգության» առաջնորդն արդեն հրապարակում է, բայց դեռևս ելույթ չի ունեցել:

«Մենք բոլորս գաղափարակից ենք և այդ գաղափարը Հայաստանն է», - այս խոսքերով հանրահավաքը բացեց «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Թե ինչի մասին են նրանք խոսել, «Ժառանգության» առաջնորդը երեկ չհայտնեց, փոխարենը խոստացավ ամենայն մանրամասնությամբ ներկայացնել հանդիպումն այսօրվա հանրահավաքի ընթացքում: