22 փետրվարի 2013 - 21:54 AMT
ՊՆ-ն հերքում է. Հայկական կողմը դիվերսիա չի կազմակերպել ու դրա հետևանքով զոհ չունի

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածում այն մասին, որ հայկական կողմը փորձել է դիվերսիա կազմակերպել, որի հետևանքով 4 զոհ է տվել: Որպես ապացույց լրատվամիջոցների աղբյուրները նշում են վերջին 2 օրերին ՀՀ ՊՆ տարածած տեղեկությունը 2 զինվորների մահվան մասին:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ Պն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց տեղեկությունը` նշելով. «Սուտ է, մեծ սուտ»: