23 փետրվարի 2013 - 11:38 AMT
ԱՄՆ կառավարությունը դատական հայց է հարուցել Լենս Արմսթրոնգի դեմ

ԱՄՆ կառավարությունը դատական հայց է հարուցել նախկին հայտնի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի դեմ, որը դոպինգ է օգտագործել: Արդարադատության նախարարությունը տասնյակ միլիոնների վնասի հայց է ներկայացրել, ԱՄՆ պետական փոստային ծառայության հեղինակության հասցրած վնասի համար:

Արդարադատության նախարարությունը միացել է Արմսթրոնգի հետ նախկինում հանդես եկած հեծանվորդներից մեկի հայցին: Սակայն, ըստ էության, ԱՄՆ իշխանությունները իրենց ուժերով են հասնելու վնասի հատուցման, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: