23 փետրվարի 2013 - 11:00 AMT
Արգենտինայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինչպես հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, Արգենտինայի հյուսիս-արևմուտքում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, Սունչո Կոռալ քաղաքից 66կմ հեռավորության վրա:

Ըստ տեղական իշխանությունների, ստորգետնյա թույլ ցնցումներ են զգացվել նաև հարավ-արևելքում: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: