23 փետրվարի 2013 - 11:46 AMT
Վախճանվել է բլյուզ կիթառահար Մեջիկ Սլիմը

76 տարեկան հասակում վախճանվել է բլյուզ կիթառահար Մեջիկ Սլիմը, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:

Մեջիկ Սլիմի իսկական անունը Մորիս Հոլտ է: Նա ծնվել է 1937թ., սովորել է դաշնամուր նվագել, սակայն հետո անցել է կիթառի, քանի որ 13 տարեկան հասակում կորցրել է աջ ձեռքի մատը: 1955 թվականին նա մեկնել է Չիկագո, որտեղ ծանոթացել է բլյուզմեն Մեջիկ Սեմի հետ, որը դարձել է նրա ուսուցիչն ու իր կեղծանունն է նվիրել նրան:

Առաջին ձայնագրությունը Սլիմը թողարկել է 1966 թվականին, ընդամենը նա շուրջ 30 բլյուզային ալբոմ ունի: