ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն պետք է ՀՀՊ հարցով համաձայնության հասնեն մինչև 2010 թվականների ավարտը, ավելի ուշ դա իմաստ չի ունենա: «Ես, դեռ լինելով ՌԴ նախագահ, ասել եմ, որ ժամկետը դա է՝ ընթացիկ տասնամյակում, գուցե ավելի վաղ: Եթե չկարողանանք պայմանավորվել, հետևանքները կարող են շատ բարդ լինել միջազգային հարաբերությունների համար, քանի որ մենք ստիպված կլինենք պատասխան միջոցներ ձեռնարկել»,-ասել է Մեդվեդևը Կուբայի մամուլին:
«ԱՄՆ ու ՌԴ երկկողմ հարաբերությունները 2010-ական թվականներին դրական ուղղությամբ են զարգանում»,-ասել է ՌԴ վարչապետը, գրում է ՌԲԿ-ն: