Մասնակցությունը Հալլեի մրցաշարին Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլերից մեկը կլինի Դավիթ Հայրապետյանի համար, որը կկայանա մայիսին, հայտարարել է «Ռ-Սպորտին» նրա մարզիչ Վալերի Էնտալցևը:
Հայրապետյանը Լոնդոնի Օլիմպիական խաղերում զբաղեցրել է 3-րդ տեղը մինչև 49կգ քաշային կարգում: Մրցումները Գերմանիայում կանցնեն մարտի 5-10-ը:
«Դավիթն այժմ պատրաստվում է Գերմանիայում կայանալիք մրցաշարին և մեծ ցանկություն ունի աշխատելու: Մենք խոսել ենք Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Լեբզյակի հետ և նա ասաց, որ մասնակցությունը Հալլեի մրցաշարին ԵԱ նախապատրաստական փուլերից մեկը կլինի Դավիթի համար»:
Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա Մինսկում մայիսի 17-26-ը:
Հալլեում ռինգ դուրս կգա նաև Միշա Ալոյանը (52կք ք/կ):