23 փետրվարի 2013 - 13:42 AMT
Դավիթ Նալբանդյանը փետրվարի 25-ից կմասնակցի Ակապուլկոյի մրցաշարին

Փետրվարի 25-ից մարտի 2-ը Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում տեղի կունենա թենիսի մրցաշար, որին կմասնակցի արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, որին մասնկացության wildcard-ը նա ստացել է կազմակերպիչներից:

Հայտագրվել են նաև Դավիթ Ֆերերը, Ռաֆայել Նադալը, Նիկոլաս Ալմագրոն, Ֆերնանդո Վերդասկոն (Իսպանիա), Խուան Մոնակոն (Արգենտինա), Ստանիսլավ Վավրինկան (Շվեյցարիա) և այլոք:

Մրցաշարի վիճակահանությունը, որի մրցանակային ֆոնդը 1.2127.50 դոլար է, տեղի կուենա փետրվարի 24-ին: