23 փետրվարի 2013 - 15:09 AMT
Մուհամմեդ էլ Բարադեյը հորդորել է եգիպտացիներին չմասնակցել խորհրդարանական ընտրություններին

Ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Մուհամմեդ էլ Բարադեյը հորդորել է եգիպտացիներին չմասնակցել խորհրդարանական ընտրություններին:

«2010-ին ես կոչ արեցի բոյկոտել ընտրությունները, բողոքելու համար ժողովրդավարությունը ճնշելու դեմ: Այսօր ևս ես բոյկոտի կոչ եմ անում, քանի որ չեմ ցանկանում մասնակցել խաբեությանը»,-գրել է ՄԱԳԱՏԷ-ի նախկին գլխավոր քարտուղարը Twitter-ի իր էջում:

Եգիպտոսում խորհրդարանական ընտրությունները կանցնեն ընթացիկ տարվա ապրիլին: