23 փետրվարի 2013 - 16:01 AMT
Հովհաննիսյանը՝ Տեր-Պետրոսյանին. Խոսքի և գործի տարբերության մասին թող ինքը մտածի

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին, որ վերջինս «դեռևս միայն խոսում է»: Այս մասին ՀՀ առաջին նախագահն ասել էր լրագրողներին՝ ՀՀՇ 18-րդ համագումարին:

«Ես համաձայն եմ, ինքը ճիշտ է ասում», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյան, հավելելով, որ ժողովուրդն արդարություն է պահանջում:

«Ինչ վերաբերում է խոսքի և գործի տարբերությանը, դրա մասին թող ինքն անձամբ մտածի: Ես գործում եմ ժողովրդի հետ, բայց մի բանում նա ճիշտ է, սա ժողովրդի պայքարն է, ոչ թե իմ անձնական պայքարը», - եզրափակել է «Ժառանգության» առաջնորդը: