23 փետրվարի 2013 - 17:02 AMT
Արծրուն Հովհաննիսյանը հերքում է 8 գերու մասին տեղեկությունը. Թող գոնե մեկին ցույց տան

Ադրբեջանական ֆորումներում տարածվող տեղեկությունն այն մասին, թե վերջին օրերին Ադրբեջանական ԶՈՒ-ն հայկական կողմի կազմակերպված դիվերսիան կանխել ու 8 գերի է վերցրել, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եթե իրենք հիմա 8 գերի ունեն, թող գոնե մեկին ցույց տան: Մենք որ իրենցից գերի ենք ունենում, ցույց ենք տալիս», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը: