Ֆիդել Կաստրոյի եղբայր և զինակից Ռաուլ Կաստրոն վերընտրվել է Կուբայի Պետխորհրդի նախագահի պաշտոնում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը:
Ազգային վեհաժողովը ընտրել է Պետխորհրդի 31 անդամի, նշանակելով Կաստրոյին նախագահ: Ակնկալվում է, որ նոր 5-ամյա ժամկետը վերջինը կլինի 81-ամյա քաղաքական գործչի համար և Ֆիդել Կաստրոյի եղբայրը այլևս չի առաջադրվի ղեկավար պաշտոնում:
Ավելի ուշ Ռաուլ Կաստրոն հաստատել է այդ տեղեկությունը: Նա հայտարարել է, որ մտադիր է թողնել քաղաքականությունը 2018 թվականին: