25 փետրվարի 2013 - 12:16 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանշային աղյուսակում նահանջել է 86-րդ տեղը

Փետրվարի 25-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանշային աղյուսակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը նահանջել է 8 հորիզոնականով: Այժմ նա 8 585 միավորով 6-րդ տեղում է:

Համաշխարհային աղյուսակը գլխավորում է սերբ Նովակ Ջոկովիչը, որն ունի 12 960 միավոր, երկրորդ տեղում է Ռոջեր Ֆեդերերը (Շվեյցարիա) 9 855 միավորով, իսկ եռյակը եզրափակում է Էնդի Մարեյն (Անգլիա) 8 480 միավորով:

Այսօր Նալբանդյանը մեկնարկում է Ակապուլկոյի մրցաշարում և նրա առաջին մրցակիցն է Ալյաժ Բեդենեն (Սլովենիա):