25 փետրվարի 2013 - 15:26 AMT
Վերջին 16 տարիների աշխարհի լավագույն մարզիչ է ճանաչվել Ալեքս Ֆերգյուսոնը

Ֆուտբոլի պատմության ու վիճակագրության միջազգային ֆեդերացիան (İFFHS) հրապարակել է վերջին 16 տարում աշխարհի լավագույն մարզիչների ցանկը:

Ցուցակը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը, որը հավաքել է 254 միավոր: Երկրորդ տեղում է «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը, իսկ երրորդում՝ «Ռեալի» մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Լավագույն տասնյակում են նաև Ֆաբիո Կապելլոն, Մարչելլո Լիպպին, Վիսենտե դել Բոսկեն, Գուս Հիդդինկը, Օտմար Հիցվելդը, Մարսելո Բիելսան ու Լուիս Ֆելիպե Սկոլարին: