25 փետրվարի 2013 - 15:10 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրության վերջնական արդյունքները. Դրսում քաղաքացիները վանկարկում են՝ «ամոթ»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրության վերջնական արդյունքներն ու կազմեց վերջնական արձանագրությունը։

ԿԸՀ–ն հաստատեց, որ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ Վերջնական արդյունքներն են՝ Հրանտ Բագրատյան՝ 31643 ձայն կամ 2.15 տոկոս, Պարույր Հայրիկյան՝ 18096 ձայն կամ 1.26 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան՝ 539.693 ձայն, կամ 36.74 տոկոս, Անդրիաս Ղուկասյան՝ 8329 ձայն, կամ 0.57 տոկոս, Արման Մելիքյան՝ 3520 ձայն, կամ 0.26 տոկոս, Սերժ Սարգսյան՝ 861.373 ձայն, կամ 58.64 տոկոս, Վարդան Սեդրակյան՝ 6210 կամ 0.42 տոկոս։

Մինչև ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ընթերցում էր վերջնական տվյալները, ԿԸՀ շենքի մոտ շարունակվող բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկում էին «ամոթ», «դադարեցրեք»: Այս վանկարկումները լսվում էին նաև ԿԸՀ նիստերի դահլիճում:

ՖՈՏՈՇԱՐՔ