26 սեպտեմբերի 2005 - 14:08 AMT
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՎԼԱԴԻՄԻՐ ՌՈՒՇԱՅԼՈՆ
Սեպտեմբերի 27-29-ը աշխատանքային յացով Հայաստանում կլինի ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա ԱՊՀ անդամ-պետությունների ՆԳ նախարարների Խորհրդի նիստի բացման արարողությունը: Վ.Ռուշայլոն կմեկնի Երեւանից սեպտեմբերի 29-ին: