25 փետրվարի 2013 - 19:47 AMT
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարն ու Վարդան Օսկանյանը հանդիպել են

Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինիին:

Քննարկվել են փետրվարի 18-ի ընտրությունների ընթացքը, դրան նախորդած և հաջորդած զարգացումները: Զրուցակիցները կարևորել են ընտրական օրենսդրության և ընտրական գործընթացների բարելավումը, քննարկվել են հնարավոր առաջարկությունները, որոնք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կարող է առաջարկել իր վերջնական զեկույցում, որը կնպաստի ընտրությունների նկատմամբ հանրության վստահությանը: