26 փետրվարի 2013 - 12:19 AMT
Դասադուլի կոչերը շարունակվում են. ՈՒԽ անդամները փորձում են կանգնեցնել դասադուլի մասնակիցներին

Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ հավաքված ուսանողները շարունակում են մյուս ուսանողներին դասադուլի կոչ անել: Քիչ առաջ նրանց մոտացած ուսխորհրդի ներկայացուցիչներն էլ իրենց հերթին կոչ են անում դադարեցնել ակցիան:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի օգնական Գևորգ Մելքոնյանը ևս փորձում եմ դասադուլավորներին հեռացնել բուհի տարածքից : Նա, ինչպես երեկ, այսօր էլ պնդում է, որ եկել է սովորել ցանկացող ուսանողների իրավունքները պաշտպանելու: Համալսարանի տարածքում են նաև մեծ թվով ոստիկաններ:

Հիշեցնենք, որ դասադուլն սկսվել է երեկ: Սոցիալական ցանցերում դեռ շարունակվում են դասադուլի կոչերը: