26 փետրվարի 2013 - 14:20 AMT
Էրդողանն Ասադին «լռող սատանա է» անվանել

Թուրքիայի վարչապետը դատապարտել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, նրան «լռող սատանա» անվանելով «սեփական ժողովրդին ոչնչացնելու ու Իսրայելի կողմից սիրիական տարածքների գրավմանը չդիմադրելու համար»: Նա այդ մասին խոսել է ԱՄԷ-ում, Ասադի պաշտոնանկությանը կողմնակից Պարսից ծոցի երկրների ներկայացուցիչների համաժողովում:

«Մենք չենք լռի դաժան բռնապետի առջև, որը սեփական ժողովրդին է կոտորում, բայց տասնամյակներ շարունակ լռում է և չի պատասխանում նրանց, ով գրավել իր տարածքները»,-ասել է նա, հայտնում է ZMAN.com-ը: