26 փետրվարի 2013 - 18:37 AMT
Իր հրաժարականից հետո Բենեդիկտոս XVI-ը կստանա «պատվավոր Պապ» կոչումը

Հեռանալով Սուրբ Աթոռից Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը կստանա «պատվավոր Պապ» կոչումը, լրագրողներին է հայտնել Սբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Ֆեդերիկո Լոմբարդին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ Վատիկանի պաշտոնական ներկայացուցչի, հեռացող Պապը կպահպանի իր պապական անունը՝ Բենեդիկտոս XVI-րդ և իրեն դիմելու «Սրբազան» կոչումը: Լոմբարդին հայտնել է, որ այսուհետ պատվավոր Պապը կկրի պարզ սպիտակ կամ դարչնագույն սքեմ, և կհրաժարվի կարմիր կոշիկներից:

Վերջին անգամ Բենեդիկտոս XVI-րդ հանրությանը կներկայանա փետրվարի 28-ի երեկոյան՝ դուրս գալով Պապի ամառային նստավայարի պատշգամբ: Փետրվարի 28-ին Վատիկանում կհայտարարվի «թափուր աթոռի» ռեժիմ: