26 փետրվարի 2013 - 19:28 AMT
Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են մի շարք երկրների նախագահներ

Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուիելի Մաուրերը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը, Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Չիոնգ Տան Շանգը, Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, Սլովենիայի Հանրապետության նախկին նախագահ Դանիլո Թյիրկը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից: