28 սեպտեմբերի 2005 - 07:59 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՇԱԿՈՒՄ Է ՀՀ-ԻՑ ԴԵՊԻ ԻՐԱՆ ՆՈՐ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի կառավարությունը մշակում է Հայաստանից դեպի Իրանի Իսլամական հանրապետություն առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանները հատելու նոր երկաթուղու կառուցման նախագիծ: Այդ մասին հաղորդել է հանրապետության պաշտոնական ներկայացուցիչ, Հայաստանի Տրանսպորտի եւ կապի Միջազգային կապերի դեպարտամենտի առաջին կարգի մասնագետ Արթուր Սարգսյանը, որը մասնակցում է Մոսկվայում ընթացող ՄԱԿ-ի ԱԽՕՏՍՀ «ՌԵՈՒ» ԲԲԸ նիստին: Նախագիծը գտնվում է տեխնիկատնտեսական հիմնավորման փուլում` հաշվի առնելով Աբխազիայի երակթուղու վերագործարկման հնարավորությունը, այս ճանապարհը կմիացնի Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը եւ Իրանը: «Հայաստանը գտնվում է Հարավային Կովկասի կարեւոր աշխարհաքաղաքական եւ ռազմավարական գոտում, հյուսիսի եւ հարավի միջեւ ճանապարհների խաչմերուկում եւ նրա տրանսպորտային ենթակառուցվածքը կարող է լավագույնս նպաստել միջազգային միջանցքների զարգացմանը, օգտագործվել որպես տարանցիկ միջոց տարբեր տիպի բեռների փոխադրման համար,-նշել է Ա.Սարգսյանը: Սակայն այժմ, նրա խոսքերով, տարանցիկ ենթակառուցվածքների օգտագործումը դժվարեցված է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ քաղաքական տարաձայնությունների պատճառով: Այդ ճանապարհները միակողմանիորեն շրջափակված են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: