28 սեպտեմբերի 2005 - 08:25 AMT
ՀՀ ԱԺ ԴԻՄԵԼ Է Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Ազգային ժողովը 90 «կողմ», «դեմ» ձայների բացակայությամբ եւ 28 «ձեռնպահ» քվեներով ընդունել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված կոչը երկրի Սահմանադրության բարեփոխումների շուրջ հանրաքվեի անցկացման վերաբերյալ: Ընդդիմադիր «Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել: Այսօր եւետ հայ խորհրդարանականները ընդունել են երկրի Հիմնական օրենքի ուղղումների փաթեթը երրորդ ընթերցմամբ, ինչպես նաեւ «Հանրաքվեի մասին» օրենքը: Ինչպես լրագրողներին է հայտնել Հայաստանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, նախագահը իրավունքն ունի երեք շաբաթվա ընթացքում ստորագրել կամ մերժել դիմումը: Ըստ Թորոսյանի, հանրաքվեն կկայանա ոչ շուտ քան 45 եւ ոչ ուշ քան 60 օրից Հայաստանի նախագահի կողմից փաստատթուղթը ստորագրելուց հետո: Իր հերթին, հայկական խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ հանրաքվեն տեղի կունենա նոյեմբերի երրորդ տասնօրյակում: Նա նաեւ ընդգծել է, որ բնակչության քարոզչությունը կայանալիք հանրաքվեի կապակցությամբ ոչ միայն իշխանական կոալիցիայի կուսակցությունների, այլ նաեւ բոլոր քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների կուսակցություններինն է, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: