27 փետրվարի 2013 - 12:38 AMT
Իրանի ու «վեցնյակի» բանակցությունների հաջորդ ռաունդը կանցնի Ստամբուլում

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ավարտվեցին: Թեհրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» պայմանավորվել են նոր հանդիպում անցկացնել Ստամբուլում: Բանակցությունների ամսաթիվն ու մանրամասները չեն հաղորդվում: Բանակցությունները մեկնարկել են երեքշաբթի Ալմաթիում: «Վեցնյակը» Իրանին է ներկայացրել միջուկային ծրագրի կարգավորման վերաբերյալ նորացված առաջարկները: Թեհրանն, իր հերթին, հայտարարել էր, որ Ղազախստան է բերել իր առաջարկները, սակայն էությունը չի բացահայտել, գրում է «ՌԻԱ Նովոստին»: