27 փետրվարի 2013 - 16:58 AMT
Իրանի ԱԳ նախկին նախարարը կառաջադրվի նախագահի պաշտոնում

Իրանի ԱԳ նախկին նախարարը կառաջադրվի նախագահի պաշտոնում հունիսին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: «Ես հոգևոր առաջնորդին իմ ծրագիրը կներկայացնեմ, ըստ ժողովրդի պահանջների:

Իսլամական հանրապետությունը պետք է ղեկավարի նախագահը, որն առավել կարեկից կլինի ժողովրդի հանդեպ և ապագայի խոստումներից ավելին կարող է տալ»,-գրել է Մոթթակին իր կայքում: ՙ

Մոթթակին ընկալվում է որպես խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի դաշնակից, որը տանուլ տվեց Ահմադինեժադին 2005 թվականի ընտրություններում: